Վրաստանում հոլիվուդյան ֆիլմ նկարահանելու համար գրանցվել է 8 ԱԹՍ
Վրաստանում հոլիվուդյան ֆիլմ նկարահանելու համար գրանցվել է 8 ԱԹՍ

Մասնագիտական օդային լուսանկարներ և տեսագրություններ նկարահանելու նպատակով, XM2 UK LIMITED արտասահմանյան օպերատորը քաղաքացիական ավիացիայի գործակալության որոշման օրենքներին համապատասխան անցել է ԱԹՍ-երի պարտադիր գրանցման գործընթացը:

Քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից ընկերությանը շնորհվել է յուրահատուկ կատեգորիայում շահագործելու թույլտվություն, որը օպերատորին հնարավորություն է տալիս անվտանգության նորմերի պաշտպանությամբ թռչել բաց կատեգորիայում թույլատրված բարձրությունից բարձր, շենքերից և շինություններից հեռավորության տարբեր պայմաններով և այլն:

Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությանը պատկանող անօդաչու թռչող սարքերն առանձնանում են տարբեր հատկանիշներով: Բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ներով իրականացվելու են Հոլիվուդի ֆիլմերից մեկի նկարահանման աշխատանքները: