Վրաստանում հնարավոր է չվերթներ սկսեն Ryanair, Air Europa, SAS, Norwegian և Eurowings ավիաընկերությունները
Վրաստանում հնարավոր է չվերթներ սկսեն Ryanair, Air Europa, SAS, Norwegian և Eurowings ավիաընկերությունները

Վրաստանում հնարավոր է չվերթներ սկսեն Ryanair, Air Europa, SAS, Norwegian և Eurowings ավիաընկերությունները:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քաբուլիան տուրիստական վիճակագրությունը ներկայացնելիս խոսել է ապագա ծրագրերի մասին և ներկայացրել համապատասխան շնորհանդեսը:

Թիրախային ուղղությունների թվում են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Մոլդովան, Իսպանիան և այլ երկրներ:

2020-2025 թվականների պոտենցիալ ուղղություններն են՝ Հնդկաստանը, Չինաստանը, Շվեյցարիան, ԱՄՆ-ը և Իռլանդիան, իսկ պոտենցիալ ավիաընկերությունների թվում են՝ Delta-ն, Air India-ն, Indigo-ն, Easyjet-ը, Swiss-ը: