Վրաստանում ՀՀ դեսպանություն. Շնորհակալություն Վրաստանի ղեկավարությանը՝ հայ գերիներին Հայաստան վերադարձման գործում ցուցաբերած աջակցության համար
Վրաստանում ՀՀ դեսպանություն. Շնորհակալություն Վրաստանի ղեկավարությանը՝ հայ գերիներին Հայաստան վերադարձման գործում ցուցաբերած աջակցության համար

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը արձագանքում է Ադրբեջանի կողմից հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների ազատ արձակմանը և շնորհակալություն հայտնում Վրաստանի կառավարությանը՝ գործադրած ջանքերի համար:

Դեսպանությունն այդ մասին գրել է սոցցանցում:

«Շնորհակալություն Վրաստանի ղեկավարությանը՝ հայ գերիներին Հայաստան վերադարձման գործում ցուցաբերած աջակցության համար»,- գրում է դեսպանությունը:

Ադրբեջանը որոշում է կայացրել ազատ արձակել 15 հայ զինվորների՝ 97.000 ականների վերաբերյալ հայկական կողմի տրամադրած տեղեկատվության դիմաց: