Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վեց նոր դեպք, իսկ 26-ն՝ ապաքինվել
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վեց նոր դեպք, իսկ 26-ն՝ ապաքինվել

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վեց նոր դեպք: Տեղեկությունը րոպեներ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության stopcov.ge հատուկ վեբ-կայքում:

Հետևաբար, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 677 դեպք, այդ թվում` 419՝ ապաքինված, 12՝ մահվան ելքով:

Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի երեք քաղաքացի:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 3 873, իսկ ստացիոնար բուժում ստանում 393 մարդ: