Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, իսկ ապաքինվել՝ 13 պացիենտ
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, իսկ ապաքինվել՝ 13 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր  դեպք: Տեղեկությունն այս մասին նշված է stopcov.ge կառավարության հատուկ վեբկայքում:

Տվյալների համաձայն, Վրաստանում մինչ օրս հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսի 808 դեպք, որից ապաքինվել է 663-ը, իսկ մահացել՝ 13-ը:

Սրա հետ մեկտեղ, բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է ժամանել 3 քաղաքացի:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 2 955, իսկ ստացիոնար բուժում ստանում՝ 276 անձ:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան

Թողնել մեկնաբանություն