Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում:

Տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 593 դեպքից բուժվել է 223 պացիենտ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 9 անձ:

Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

5028 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 537 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն