Վրաստանում հասարակական վայրերում, տրանսպորտում և ռեստորաններում կխստացվի սահմանված կանոնների վերահսկողությունը
Վրաստանում հասարակական վայրերում, տրանսպորտում և ռեստորաններում կխստացվի սահմանված կանոնների վերահսկողությունը

Վրաստանում էկոնոմիկայի բացմանը զուգահեռ, համաճարակային ռիսկերի ավելացման ֆոնին, վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը հզորացնում է իրավիճակի օպերատիվ կառավարման ռեժիմը:

Այսօրվա նիստին, որն անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում, քննարկել են համաճարակային վիճակը: Վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, այստեղից մեկի աղբյուրը հայտնի չէ: Այս պահին, երկրում, ընդհանուր, վարակման աղբյուրը հայտնի չէ 5 անձի դեպքում:

Նիստին ընդգծվել է, որ սահմանափակումների չեղարկումը և էկոնոմիկայի բացումը ոչ միայն չպետք է դառնա թուլացման պատճառ, այլ՝ հակառակը, անհրաժեշտ են համապատասխան գերատեսչությունների և քաղաքացիների համատեղ ջանքերը: Միջգերատեսչական համակարգող խորհուրդը մեկ անգամ ևս կոչ է անում քաղաքացիներին, ցուցաբերել առանձնահատուկ զգուշություն և հետևողականորեն ենթարկվել բոլոր հրահանգներին, որն անհրաժեշտ է առողջության պաշտպանության և կորոնավիրուսի մասսայական տարածումը կանխելու համար:

Բացի այդ, խորհրդի անդամները քննարկել են ավելացած շարժականության պայմաններում ռիսկերի կառավարման մեխանիզմները: Այդ նպատակով, խորհրդի որոշմամբ, կխստացվի սահմանված կանոնների և չափանիշների վերահսկողությունը հասարակական վայրերում, այդ թվում՝ ռեստորաններում և հանգստի տարածքներում, ինչպես նաև՝ հասարակական տրանսպորտում: Խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ:

Կառավարության որոշմամբ, առաջիկա օրերին կսահմանվի այն անձանց շրջանակը, որոնք պետք է պարբերաբար անցնեն «PCR» թեստավորում:

Բացի այդ, կրկին ուժի մեջ է մնում հանձնարարականը, որի համաձայն, հանրային ծառայությունում աշխատող անձինք պետք է աշխատանքը շարունակեն հեռավար ռեժիմում:

Այսօրվա տվյալներով, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 837 դեպք, այստեղից ապաքինվել է 697 մարդ:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3213 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 303-ը: