Վրաստանում, հարսանիք, մկրտություն, տարեդարձ կամ հոգեհաց անցկացնելու դեպքում, հավաքույթի յուրաքանչյուր մասնակից կտուգանվի 2000 լարիի չափով
Վրաստանում, հարսանիք, մկրտություն, տարեդարձ կամ հոգեհաց անցկացնելու դեպքում, հավաքույթի յուրաքանչյուր մասնակից կտուգանվի 2000 լարիի չափով

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլու հայտարարությամբ, հարսանիքներ, ինչպես նաև սոցիալական այլ միջոցառումներ, մկրտություն կամ տարեդարձ անցկացնելու վերաբերյալ սահմանափակումները մինչև հուլիսի 15-ը մնում են ուժի մեջ:

Համապատասխանաբար, Օխանաշվիլին հասարակությանը հիշեցնում է, որ հարսանիք, մկրտություն, տարեդարձ, հոգեհաց անցկացնելու նպատակով ավելի քան 10 անձի հավաքույթի դեպքում կկիրառվի տուգանք:

«Ֆիզիկական անձի նկատմամբ տուգանքը սահմանվել է 2000 լարի, միջոցառմանը ներկա յուրաքանչյուր անձի համար, իսկ իրաբանական անձի դեպքում՝ 10 000 լարի»,- հայտարարել է Օխանաշվիլին:

Անխի Օխանաշվիլին հասարակությանը կոչ է անում, մինչև հուլիսի 15-ը խուսափել վերոնշյալ սոցիալական միջոցառումներն անցացնելուց:

«Ինչ վերաբերում է հետագա իրավիճակին, որոշում կկայացվի ըստ վիճակագրության, թե հուլիսի 15-ից հետո ինչպիսի կանոնակարգեր կընդունվեն սոցիալական միջոցառումների հետ կապված:

Բժշկական դիմակ ստիպված կլինենք կրել համավարակի շրջանակներում, սակայն եթե Վրաստանում իրավիճակը լինի վերահսկելի, պայմանական, հնարավոր է սեպտեմբերին չեղարկենք այդ կարգը»,- հայտարարել է Օխանաշվիլին: