Վրաստանում համավարակաբանական իրավիճակը աշխարհում լավագույններից է
Վրաստանում համավարակաբանական իրավիճակը աշխարհում լավագույններից է

Վրաստանի առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, Վրաստանում ներկայիս համավարակաբանական իրավիճակը աշխարհում լավագույններից մեկն է:

«Այսօր Վրաստանում համավարակաբանական իրավիճակը աշխարհում լավագույններից է: Այսօր մենք ունենք ընդամենը երեք նոր վարակված, որոնցից մեկը արդեն հաստատված դեպքի շփումն է, իսկ երկուսը բեռնատարի վարորդներ են: Մենք վարորդների նկատմամբ ունենք մանրամասն ուղեցույց, որով առաջնորդվում ենք»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն:

Վրաստանի առողջապահության նախարարը այս հայտարարությունը արել է Սամեգրելոյի տարածաշրջանում, որտեղ բացել է շտապօգնության երեք նոր շենք: