Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք: Այս մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած՝ stopcov.ge կայքում:

Համապատասխանաբար, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 671 դեպք: Այստեղից առողջացել է 383 մարդ:

Դրա հետ մեկտեղ, կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք անձ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 3873, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ 404 մարդ: