Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք, առողջացել է ևս 6 անձ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք, առողջացել է ևս 6 անձ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում ՝ stopcov.ge:

Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 800 դեպք:

Առողջացել է ևս 6 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 640:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 13 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 2424 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ 304մարդ: