Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 23
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 23

Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի ևս 8 նոր դեպք: Ընդհանուր, այս պահի դրությամբ Վրաստանում 23 մարդ ունի կորոնավիրուս:

Տվյալները րոպեներ առաջ թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» պաշտոնական կայքէջում:

Բացի այդ, պաշտոնական տվյալներով կարանտինի ռեժիմում է 126 մարդ, ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 46 մարդ:

Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: