Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 75-ի
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 75-ի

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:

Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 75 հաստատված դեպք, նրանցից 10-ը ապաքինվել է և դուրս գրվել:

Կարանտինի ռեժիմում է մնում 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը: