Վրաստանում գրանցվել է կարմրուկի 716 դեպք
Վրաստանում գրանցվել է կարմրուկի 716 դեպք

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ, այս պահի դրությամբ երկրում գրանցվել է կարմրուկի 716 դեպք: Նրա խոսքով, վիճակագրությունն  աճում է:

Ամիրան Գամղրելիձեն հղիներից բացի բոլորին կոչ է անում անցնել կարմրուկի վակցինացում:

«Շատ լավ է, որ մեկ շաբաթվա ընթացքում արդեն պատվաստվել է 22 000 մարդ: Եթե մենք շարունակենք վակցինացումն այս տեմպով, շուտով կզսպենք կարմրուկի համաճարակի պայթյունը երկրում: Այն պատճառով, որ ընթանում են գրիպի դեմ պատվաստումներ և ամենաբարձր ռիսկային խմբում են հղիները, մենք հանձնարարական ենք տալիս, գրիպի դեմ վակցինա անցնեն հղիները և երեկվա տվյալներով 100 հղի կին դիմել է պոլիկլինիկաներին՝ գրիպի դեմ պատվաստում անցնելու նապտակով: Մեկ անգամ ևս ընդգծում եմ, կտրականապես արգելվում է կարմրուկի դեմ վակցինացում անցնել հղիներին: Կանայք, որոնք պատրաստվում են հղիանալ, ցանկալի է, եթե պատվաստված չեն, անցնեն կարմրուկի վակցինացումը հղիությունից երեք ամիս առաջ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: