Վրաստանում գործող շուկաներում ծրագրվում է ինտենսիվ «Փի Սի Ար» թեստավորում
Վրաստանում գործող շուկաներում ծրագրվում է ինտենսիվ «Փի Սի Ար» թեստավորում

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ բարձր շարժունակության պատճառով շուկաների վրա անհրաժեշտ է դարձնել ավելի մեծ ուշադրություն:

Ըստ նրա, բացի «Լիլոյի» տոնաբավաճառից, ծրագրվում է թեստավորումներ իրականացնել այլ շուկաներում:

«Ինչպես գիտեք, շուկաներում մեծ է շարժունակությունը, ամենամեծ թվով մարդիկ են տեղաշարժվում այնտեղ: Հետևաբար անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել տոնավաճառներին: Բոլոր շուկաներում խստացված է ջերմասքրինինգը, ինչպես նաև պահպանվում է սոցիալական հեռավարությունը: Ինչպես գիտեք, այս պահին ինտենսիվ թեստավորում է իրականացվում Լիլոյի տոնավաճառում, սակայն այս կարգի թեստավորումներ անց ենք կացնելու նաև այլ շուկաներում: Ցանկանում եմ ընդգծել, որ տոնավաճառներն վարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկային են»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Միևնույն ժամանակ, Գամղրելիձեն նշել է,որ երկրում վարակը տարածված է, և հանդարտվելու պատճառ չկա:

Նրա խոսքով,  քաղաքացիները խուճապի հիմք չունեն, քանի որ իրավիճակը վերահսկվում է, սակայն զգոնությունը չպետք է կորցնել: