Վրաստանում գործի է դրվել կուտակային կենսաթոշակային համակարգը
Վրաստանում գործի է դրվել կուտակային կենսաթոշակային համակարգը

Վրաստանում 2019 թվականի հունվարից գործի է դրվել կուտակային կենսաթոշակային համակարգը: Հունվարին տրված աշխատավարձերի երկու տոկոսը արդեն փոխանցվելու են կենսաթոշակային հիմնադրամ: Նրանք պատկերվելու են քաղաքացիների անձնական կենսաթոշակային հաշվին:

Առաջին ալիքը կապ է հաստատել կենսաթոշակային գործակալության ղեկավար Լևան Սուրգուլաձեի հետ և հետաքրքրվել, պատրաստ է թե ոչ գործակալությունը համակարգը ընդունելու համար և ինչ պարտավորություններ ունի բիզնեսը հունվարի մեկից հետո:

«Բոլորը պետք է ղեկավարվեն կենսաթոշակային համակարգի մասին օրենքով և կենսաթոշակային գործակալության կայքում տեղադրված հրահանգով: Գործելու է նաև թեժ գիծ, որտեղ հնարավոր կլինի ստանալ ցանկացած տիպի լրատվություն: Օրենքը պարտադրում է, որ հունվարից տրվող աշխատավարձերից երկու ական տոկոսները փոխանցվեն հիմնադրամ:

Ով կարող է մասնակցել այս գործողությանը

Կուտակային կենսաթոշակային սխեմային կարող են մասնակցել Վրաստանի գործի դրված կամ ինքնազբաղված քաղաքացիները, ինչպես նաև Վրաստանում մշտապես բնակվող օտար երկրի քաղաքացիները:

ՈՒմ համար է պարտադիր համակարգը

Համակարգին ներգրավվելը պարտադիր է մինչև 40 տարեկան անձանց համար, որոնք 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ դեռևս չեն դարձել 40 տարեկան: