Վրաստանում եկամուտը միջինից ցածր է. Աշխատանքի միջազգային կազմակերպություն
Վրաստանում եկամուտը միջինից ցածր է. Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Աշխատանքի տեսանկյունից Վրաստանը հայտնվել է զարգացող երկրների այն խմբում, որտեղ եկամուտը միջինից ցածր է,-այս մասին ասված է աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) հաշվետվությունում:

Զարգացող երկրների ցուցակում են՝ Հայաստանը, ՈՒկրաինան և Մոլդովան: Այս խմբում են նաև Սիրիան, Եմենը, Պակիստանը, ՈՒզբեկստանը և Բոլիվիան, իսկ Աֆրիկյան երկրներից՝ Անգոլան,Բուտանը,Կոնգոն,Կամերունը, Կոտ Դյուարը, Լեսոտոն, Մավրիտանիան և այլն:

ILO-ի տվյալներով աշխարհում աշխատունակ մարդկանց 5,6 տոկոսը աշխատանք չունի: 2017 թ. մոտ 192 մլն. մարդ չի ունեցել աշխատանք: Այդ հիմնախնդիրը հիմնականում հյուսիսային Աֆրիկայի երկրներում է: Գործազրկության մակարդակը կազմում է 11,7 տոկոս, ինչը քանակությամբ կազմում է 8,7 մլն. մարդ: Հյուսիսային, հարավային և արևմտյան Եվրոպայում գործազրկության մակարդակը վերջին 10 տարիների ընթացքում ամենացածրն է և կազմում է 805 տոկոս:ջ

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախագահ Գայ Ռայդերի հայտարարությամբ, դրական դինամիկա նկատվում է միայն տնտեսական ճգնաժամից տուժած Հունաստանում և Իսպանիայում:

Հատկանշական է, որ աշխատանքը չի նշանակում կյանքի բարձր որակ: 1,4 մլրդ. աշխատող ապրում է դժվարություններով: