Վրաստանում ընդհանուր միջավայրը ժողովրդավարկան ընտրություններին համապատասխան է, սակայն դեռևս կա նշված միջավայրի բարելավման հնարավորություն. ԵԽԽՎ
Վրաստանում ընդհանուր միջավայրը ժողովրդավարկան ընտրություններին համապատասխան է, սակայն դեռևս կա նշված միջավայրի բարելավման հնարավորություն. ԵԽԽՎ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը գնահատել է Վրաստանում նախընտրական միջավայրը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը գերմանացի պատգամավոր Անդրեյ Հունկոյի գլխավորությամբ նախընտրական միջավայրը գնահատելու համար Թբիլիսիում էր գտնվում սեպտեմբերի 19-20-ին:

Ինչպես ասվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում, Վրաստանում ընդհանուր միջավայրը ժողովրդավարական ընտրություններին համապատասխան է, սակայն տարբեր զրուցակիցների հետ քննարկումից հետո, պատվիրակությունը համարել է, որ դեռևս կա նշված միջավայրի բարելավման հնարավորություն և մինչև ընտրություններ մնացած ժամանակը բավական է, որպեսզի բարելավումը իրագործվի առնվազն մասամբ:

Պատվիրակությանը տեղեկացրել են, որ մեդիամիջավայրը բևեռացված է, կոնկրետ ԶԼՄ-ների կողմից և սոցիալական ցանցում լսվում է ատելության լեզու, ինչպես նաև իրագործվում են անձնական հարձակումներ թեկնածուների վրա:

Վրաստանում նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացն ուսումնասիրելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 33 անդամից բաղկացած պատվիրակությունը: