Վրաստանում ընդդիմությունը աղբամաններ է տարել Բիձինա Իվանիշվիլու նստավայրի մոտ, դրանց մեջ լցրել կառավարության անդամների պատառոտված լուսանկարները և կողպեքով փակել աղբամանները
Վրաստանում ընդդիմությունը աղբամաններ է տարել Բիձինա Իվանիշվիլու նստավայրի մոտ, դրանց մեջ լցրել կառավարության անդամների պատառոտված լուսանկարները և կողպեքով փակել աղբամանները

«Լեյբորիստական կուսակցության» և «Եվրոպական Վրաստանի» անդամները «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլու նստավայրի մոտ տարել են աղբամաններ և կողպեքներ:

Ցուցարարները ցանկանում էին բիզնես-կենտրոնի մուտքը կողպեքով փակել, որի իրավունքը նրանց չէին տվել պարեկային ոստիկանության ներկայացուցիչները և դրան հետևել է բախում:

«Լեյբորիստական կուսակցության» և «Եվրոպական Վրաստանի անդամները աղբամանների մեջ լցրել են կառավարության անդամների պատառոտված լուսանկարները և կողպեքով փակել աղբամանները:

«Այս իշխանությունը պետք է նետենք քաղաքական աղբաման»,- հայտարարել են ցույցի մասնակիցները: