Վրաստանում, ընդդիմության կուսակցությունները փետրվարի 4-ից վերսկսում են բողոքի ցույցերը
Վրաստանում, ընդդիմության կուսակցությունները փետրվարի 4-ից վերսկսում են բողոքի ցույցերը

«Եվրոպական Վրաստանը» ցույցերի անցկացման թույլտվության հարցով դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանին:

«Եվրոպական Վրաստանի» անդամ Իրակլի Կիկնավելիձեի հայտարարությամբ, խորհրդարանի հարակից տարածքում ցույցերը վերսկսվելու են փետրվարի 4-ից: Նրա տեղեկությամբ, բողոքին են միանում ընդդիմության բոլոր կուսակցությունները:

Իրակլի Կիկնավելիձեն ասում է, որ ընդդիմությունը պատրաստվում է արգելափակել պետական կառույցները: