Վրաստանում ձվեր են նետել ընդդիմության ներկայացուցիչների վրա (վիդեո)

Ընդդիմության կուսակցության ներկայացուցիչների վրա, որոնք Քութաիսիում հավաքված էին Աբաշիձեի փողոցում գտնվող պուրակում, նետել են ձվեր:

Ձվերը, հավանաբար, նետել են բարձրահարկ շենքերի տանիքներից:

Ընդդիմության ներկայացուցիչներն այսօր երթ են անցկացրել Քութաիսիում: Ցույցին գտնվում էին տարբեր կուսակցությունների առաջնորդներ, այդ թվում՝ Գրիգոլ Վաշաձեն, Գիորգի Վաշաձեն, Գիգա Բոկերիան, Գիգի Ուգուլավան և Ռոման Գոցիրիձեն:

Թողնել մեկնաբանություն