Վրաստանում ձերբակալել են նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեին
Վրաստանում ձերբակալել են նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեին

«Դեդա էնա»-ի (Մայրենի լեզվի) այգում ձերբակալել են «Գիրչի»-ի նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեին,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, նրա հետ ձերբակալել են ևս մի քանի հոգու:

«Գիրչի» նոր քաղաքական կենտրոնն այսօր անցկացնելու է «Կանեփի օրինականացման փառատոն»:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, «Գիրչի»-ի կողմից տարածած «Մարիխուանայի փառատոնի» անցկացման մասին հայտարարության շուրջ ներքին գործերի նախարարությունն սկսել էր հետաքննություն և այն դեպքում, եթե «փառատոնին» տեղ կգտնի որևէ տիպի իրավախախտում – թմրանյութի իրացում, կրում, կիրառում և ժողովրդականացում, ոստիկանությունը իրավախախտ անձի նկատմամբ կկիրառի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված խիստ միջոցներ: