Վրաստանում դեռևս չի հաստատվել կորոնավիրուսի Հարավ-Աֆրիկյան շտամը
Վրաստանում դեռևս չի հաստատվել կորոնավիրուսի Հարավ-Աֆրիկյան շտամը

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցավաձեի հայտարարությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի բրիտանական շտամի երեք դեպք, ինչ վերաբերում է Հարավ-Աֆրիկյան շտամին, այն դեռ չի հաստատվել:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Ցերցվաձեն, կորոնավիրուսի նոր շտամը բուժվում է նույն կերպ, ինչպես հինը:

«Մեզ մոտ հաստատվել է բրիտանական շտամի երեք դեպք, 31-ը հավանական է: Սրանք այն 31 մարդիկ են, ովքեր կապ են ունեցել այս երեք հիվանդների հետ, և նրանք նույնպես, ամենայն հավանականությամբ, ունեն կորոնավիրուսի բրիտանական տեսակը: Բուժման մեթոդի մեջ տարբերություն չկա, բրիտանական շտամի և առկա շտամի միջև: Հարավ-Աֆրիկյան շտամը մեզ մոտ դեռ չի հաստատվել», – ասել է Ցերցվաձեն: