Վրաստանում, բացառությամբ մի քանի շրջանների, առաջինից մինչև վեցերորդ դասարանը ներառյալ աշակերտները վերադարձան դասասենյակներ (ֆոտո)
Վրաստանում, բացառությամբ մի քանի շրջանների, առաջինից մինչև վեցերորդ դասարանը ներառյալ աշակերտները վերադարձան դասասենյակներ (ֆոտո)

Բացառությամբ Աջարիայի և այլ շրջանների այն դպրոցների, որտեղ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու դեպք, առաջինից մինչև վեցերորդ դասարանը ներառյալ աշակերտները վերադարձան դասասենյակներ: Աշակերտները նախքան դպրոց մուտք գործելը ջերմաչափվում են:

Այսօրվանից դասասենյակներ են վերադարձել Թբիլիսիի, Քութաիսիի, Ռուսթավիի և Զուգդիդիի դպրոցների առաջինից մինչև վեցերորդ դասարանի աշակերտները, իսկ 7-րդ մինչև 12-րդ դասարանը ներառյալ աշակերտներն այս քաղաքներում ուսումը կշարունակեն առցանց ռեժիմում:

Բացի այդ, այսօրվանից բոլոր դասարանի աշակերտների համար դասասենյակներում ուսումնական գործընթացը վերսկսվել է Փոթիում և Գորիում: