Վրաստանում այսօրվանից մինչև հունիսի 6-ի առավոտյան սպասվում է անձրև, ամպրոպ և քամի
Վրաստանում այսօրվանից մինչև հունիսի 6-ի առավոտյան սպասվում է անձրև, ամպրոպ և քամի

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, այսօրվանից մինչև հունիսի 6-ի առավոտյան սպասվում է անձրև, ամպրոպ և քամի:

Նրանց փոխանցմամբ, արևմուտքի ուղղությամբ կփչի ուժգին քամի: Ծովում հնարավոր է 2-3 բաթ փոթորիկ:

«Հնարավոր է, ուժգին տեղումները դառնան Վրաստանի գետերի վարարման պատճառ:

Երկրի լեռնային գոտիներում հնարավոր է դիտվեն սողանքներ»,- հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում: