Վրաստանում այսօր սգո օր է
Վրաստանում այսօր սգո օր է

Վրաստանում այսօր սգո օր է: Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության պատճառով, հունվարի 17-ը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է սգո օր:

Սգո օրվա առնչությամբ, Վրաստանի տարածքում բոլոր վարչական շենքերից և արտասահմանում գործող Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերից իջեցվել են պետական դրոշները:

Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդշ այդ թվում՝ մեկ երեխա, տուժել է 8 մարդ: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: