Վրաստանում այսօր մեկնարկել են «Sinopharm»-ով պատվաստումները
Վրաստանում այսօր մեկնարկել են «Sinopharm»-ով պատվաստումները

Վրաստանում այսօր սկսվել է «Sinopharm» պատվաստանյութով իմունիզացման գործընթացը:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով, «Sinopharm»-ի պատվաստումն այսօր սկսվել է 30 հաստատություններում ներգրավված 33 պատվաստող բրիգադով , իսկ մայիսի 5-ից կավելացվեն ևս 44 բժշկական հաստատություններ:

Ժամը 09:30-ին Կենտրոնական համալսարանական կլինիկայում (Հանրապետական ​​հիվանդանոց) Ամիրան Գամղրելիձեն առաջիններից մեկն էր, ով պատվաստվեց «Sinopharm»-ով:

Իմունիզացման խորհրդի որոշման համաձայն, 18 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են պատվաստվել «Sinopharm»-ով: Պատվաստումը պահանջում է գրանցում հատուկ կայքէջում և այցելության ամրագրում: Բացի այդ, ցանկացողները գրանցվելու համար կարող են զանգահարել 15 22:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, Վրաստանում ակտիվորեն ընթանում է «Sinopharm»-ով պատվաստման համար 18 տարին լրացած քաղաքացիների գրանցումը և ապրիլի 27-ից մինչ այժմ գրանցվել է ընդհանուր առմամբ 17 613 քաղաքացի:

«Sinopharm» պատվաստանյութը ճանաչված է և օգտագործվում է շուրջ 45 երկրներում: Չինաստանում և արտերկրում տրամադրվել է ավելի քան 200 միլիոն դոզա», – հայտարարեց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:

Նրանց խոսքով, ներկայումս բոլոր երեք պատվաստանյութերը («Աստրազենեկա», «Պֆայզեր», «Սինոֆարմ») իրականացվում են 91 հաստատություններում՝ 137 բրիգադներով: