Վրաստանում այս պահին ավելի շատ ՆԱՏՕ է, քան եղել է. Յենս Ստոլտենբերգ
Վրաստանում այս պահին ավելի շատ ՆԱՏՕ է, քան եղել է. Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Յենս Ստոլտենբերգի հայտարարությամբ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովին ընդունված որոշումը ուժի մեջ է, և Վրաստանն ու Ուկրաինան կդառնան դաշինքի անդամ: Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է Լոնդոնում, ՆԱՏՕ-ի համաժողովին առաջադրված հարցին պատասխանելիս:

Յենս Ստոլտենբերգը չի նշել ՆԱՏՕ-ին անդամակցության հստակ ամսաթիվ, և հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կենտրոնացած է Վրաստանին և Ուկրաինային օգնելու վրա, որը նրանց կօգնի Եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին:

«2008 թվականին Բուխարեստում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշինքը որոշել է, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Ես անձամբ մասնակցում էի այդ գագաթնաժողովին: Բուխարեստում ընդունված որոշումը ուժի մեջ է: Միևնույն ժամանակ մենք չենք նշում ճշգրիտ ժամկետը: Մենք կենտրոնացած ենք օգնել Վրաստանին և Ուկրաինային եվրաինտեգրման ճանապարհին: Այդ թվում օգնում ենք, որ իրականացնեն բարեփոխումներ և կատարելագործեն անվտանգության ինստիտուտները: Վրաստանում այս պահին ավելի շատ ՆԱՏՕ է, քան եղել է: Մենք ունենք ուսումնական կենտրոն Թբիլիսիի արվարձաններում: Անց ենք կացրել լայնածավալ զորավարժություններ: Մենք ունենք սերտ քաղաքական կապեր: Ես մոտ անցյալում եղել եմ Վրաստանում, ինչպես նաև հյուսիսատլանտյան խորհրդի անդամները, որից հետո եղել ենք Ուկրաինայում: Այսպիսով, մենք աշխատում ենք երկու երկրների հետ»,- ասել է Յենս Ստոլտենբերգը: