Վրաստանում այս գիշեր էլ տեսանելի կլինեն Իլոն Մասկի արբանյակները
Վրաստանում այս գիշեր էլ տեսանելի կլինեն Իլոն Մասկի արբանյակները

Երեկ Վրաստանում շատ մարդիկ ականատես եղան «Իլոն Մասկ»-ի նախագծի՝ «Starlink»-ի արբանյակներին: Տիեզերանավերն այսօր, ապրիլի 27-ին նույնպես կերեվան երկնքում: Արբանյակների երթը կսկսվի Թբիլիսիի ժամանակով 21:07-ին հյուսիսարևմտյան վրաստանի երկնքում և կավարտվի հարավ-արևելյան երկնքում մի քանի րոպեների ընթացքում: Այսպիսով, այն մարդիք, ովքեր երեկ չեք տեսել այս տպավորիչ շոուն, մեծ հավանականությամբ, այսօր կկարողանան տեսնել այն:

Starlink նախագիծը մեկնարկել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի կողմից 2015 թվականին, նախագծի նպատակն է՝ ամբողջ մոլորակը ծածկել արբանյակային ինտերնետով:

Մասկը կոչեց ծրագիրը Starlink և այն իրականացնում է իր ընկերությունը՝ Space X-ը: Արբանյակների գործարկումը ընթացքի մեջ է, թեստային արբանյակներն առաջին անգամ գործարկվել են 2018 թվականին, իսկ առաջին 60 արբանյակները՝ 2019-ի մայիսին: Անցած շաբաթվա ընթացքում Space X-ը գործարկում էր արբանյակների նոր հոսք:

Starlink ծրագրի շրջանակներում 40,000 արհեստական արբանյակներ կուղարկվեն Երկրի ուղեծիր՝ ամբողջ մոլորակը ծածկելով ինտերնետով, այսպիսով գերազանցելով ներկայումս գործող ցանկացած այլ արբանյակային ինտերնետ-մատակարարի:

Ըստ Մասկի, նրա նպատակն է Starlink-ը ինտերնետը տրամադրել աշխարհի այն շրջաններին, որտեղ նախկինում ինտերնետը չի եղել: Նրա խոսքով՝ նման շրջանների համար բետա-փորձարկման փուլը կսկսվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, իսկ համընդհանուր փորձարկումը կսկսվի վեց ամսից:

Ծառայությունը գործարկելուց հետո մենք կկարողանանք օգտագործել Starlink-ի ինտերնետը և մուտք գործել ցանց «Space X»: