Վրաստանում այցով գտնվում է Ռումինիայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարը
Վրաստանում այցով գտնվում է Ռումինիայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարը

Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Ղլատեիշվիլին հյուրընկալել է Ռումինիայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Տիբերիու Դացիան Սերբանին:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կողմերը վերանայել են Վրաստանի և Ռումինիայի հատուկ գործողությունների ուժերի համագործակցության ուղղությունները և ցանկություն են հայտնել շարունակել և խորացնել ակտիվ համագործակցությունը մարտունակության բարձրացման համար:

Նրանց խոսքով, ռումինացի գեներալի այցը նպատակ ուներ գնահատել Վրաստանի և Ռումինիայի հատուկ գործողությունների ուժերի երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում և ընթացող համատեղ միջոցառումներով ձեռք բերված առաջընթացը: