Վրաստանում արտակարգ դրությունը վերացվելու է մայիսի 22-ին
Վրաստանում արտակարգ դրությունը վերացվելու է մայիսի 22-ին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, երկրում արտակարգ դրությունը վերացվելու է մայիսի 22-ին։

Գիորգի Գախարիայի խոսքով, արտակարգ դրության երկարաձգման խնդրանքով կառավարությունը նախագահին չի դիմելու։

«Վրաստանի կառավարությունը համավարակաբանական իրավիճակի խորը վերլուծությունից հետո ընդունել է որոշում, որի համաձայն մայիսի 22-ից հետո արտակարգ դրությունը երկարաձգելու խնդրանքով չի դիմելու երկրի նախագահին և խորհրդարանին։

Արտակարգ դրությունը Վրաստանում հայտարարվել էր մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ երկարաձգվել է և այսօր ընդունել ենք որոշում, որ արտակարգ դրության երկարաձգման խնդրանքով չենք դիմելու Վրաստանի խորհրդարանին, սակայն դա չի նշանակում, որ հաստատված սահմանափակումները վերացվում են ամբողջությամբ։

Այդ նպատակով մենք դիմելու ենք խորհրդարանին, որպեսզի սկսվեն օրենսդրական փոփոխությունների վրա աշխատանքները, որոնք հնարավորություն կտան առանց արտակարգ դրության հայտարարելու, կառավարել համավարակը»,- ասել է Գիորգի Գախարիան։

Թողնել մեկնաբանություն