Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1194 նոր դեպք, ապաքինվել է 328 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1194 նոր դեպք, ապաքինվել է 328 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 194 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 19 857 դեպք: Ապաքինվել է ևս 328 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 8666:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս 15 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 153:

Կարանտինի ռեժիմում է մնում 6 407 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 2 862 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 1 420:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 186 դեպք, ապաքինվել էր 278 պացիենտ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել էր 7 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն