Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 872 նոր դեպք, ապաքինվել է 603 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 872 նոր դեպք, ապաքինվել է 603 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 872 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 30 303 դեպք: Ապաքինվել է ևս 603 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է  11 370:

Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 14 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 215:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 769 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 3 832 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 2 249:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 928 դեպք: