Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 731 դեպք:

Երկրում ապաքինվել է 526 մարդ:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3076 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 326-ը: