Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, ապաքինվել է ևս 32 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, ապաքինվել է ևս 32 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 639 դեպք: Ապաքինվել է 349 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4769 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 414-ը: