Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, ապաքինվել է ևս 11 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, ապաքինվել է ևս 11 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 732 դեպք:

Երկրում ապաքինվել է 537 մարդ:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3076 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 300-ը: