Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, ապաքինվել է ևս երկու մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, ապաքինվել է ևս երկու մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 953 դեպք: Ապաքինվել է ևս երկու պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 830:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3828 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 192-ը:

Թողնել մեկնաբանություն