Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, ապաքինվել է 6 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, ապաքինվել է 6 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:

Կայքում հրապարակված տվյալների համաձայն, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 908 դեպք: Ապաքինվել է ևս վեց պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 761:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 269-ը:

Թողնել մեկնաբանություն