Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, ապաքինվել է 10 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, ապաքինվել է 10 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1006 դեպք: Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 883:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը: