Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է ևս երեք մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է ևս երեք մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 951 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 828:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3569 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 199-ը: