Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է ևս չորս մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է ևս չորս մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 924 դեպք: Ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 785:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2819 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 230-ը: