Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 958 նոր դեպք, ապաքինվել է 214 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 958 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 16 285 դեպք: Ապաքինվել է ևս 214 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7827:
Կորոնավիրուսից մահացել է ևս 4 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 128:
Կարանտինի ռեժիմում է մնում 5900 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1388 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 887 դեպք: