Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք, ապաքինվել է 945 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք, ապաքինվել է 945 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 31 350 թեստ, այստեղից 17 359-ը՝ հակագենի արագ թեստով և 13 991-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,36%, վերջին 14 օրը –2,49%, վերջին 7 օրը –2,4%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 356 920 դեպք: Ապաքինվել է ևս 945  պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 342 720:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 114 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 221 156 մարդ, օրական՝ 4 302:

Կարանտինային գոտիներում ունենք 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 926-ը:

Երեկ, հունիսի 16-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 811 նոր դեպք, ապաքինվել՝ 672 պացիենտ: