Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք, ապաքինվել է 797 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք, ապաքինվել է 797 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 37 842 թեստ, այստեղից 23 931-ը՝ հակագենի արագ թեստով և 13 911-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,84%, վերջին 14 օրը –2,67%, վերջին 7 օրը –2,44%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 352 649 դեպք: Ապաքինվել է ևս 797 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 337 820:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 012 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 197 114 մարդ, օրական՝ 6 083:

Կարանտինային գոտիներում ունենք 38 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 175-ը:

Երեկ, հունիսի 10-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 705 նոր դեպք, ապաքինվել՝ 1 128 պացիենտ: