Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք, ապաքինվել է 327 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք, ապաքինվել է 327 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 27 713 թեստ, այստեղից 17 490-ը՝ հակագենի արագ թեստով և 10 223-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,48%, վերջին 14 օրը – 1,98%, վերջին 7 օրը – 2,42%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 285 645 դեպք: Ապաքինվել է ևս 327 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 275 547:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 840 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 169 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 984»,- նշված է տեղեկության մեջ:

Թողնել մեկնաբանություն