Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, ապաքինվել է 953 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, ապաքինվել է 953 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 585 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 853 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 22 073 թեստ, այստեղից 9 972-ը՝ հակագենի արագ և 12 101-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,65%, վերջին 14 օրվանը –2,49%, վերջին 7 օրվանը –2,33%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 363 522 դեպք: Այստեղից ապաքինվել է 349 658 մարդ, մահացել 5 267 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 253 988  մարդ, օրեկան՝ 2 267:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 40 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 576 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 598 անձ:

Երեկ, հունիսի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 754 դեպք, ապաքինվել է 438 պացիենտ: