Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 551 նոր դեպք, ապաքինվել է 880 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 551 նոր դեպք, ապաքինվել է 880 մարդ

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 551 նոր դեպք, ապաքինվել է 880 մարդ,- այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ հունվարի 11-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:

«Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 7 898 թեստ, այդ թվում ՝ 4 371 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 3 527-ը՝ PCR թեստով: Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 551 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 239 780 դեպք: Բացի այդ, վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 880 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 226 215:

Ցավոք, վերջին 24 ժամում ունենք մահվան 23 դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, երկրում մահացել է 2 796 պացիենտ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 551 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 196 դեպք, Աջարիայում 62, Իմերեթիում 84, Քվեմո Քարթլիում՝ 24, Շիդա Քարթլիում՝ 14, Գուրիայում՝ 13, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 48, Կախեթիում՝ 41, Մցխեթա-Մտիանեթիում՝ 41, Սամցխե-Ջավախեթիում՝ 23, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5:

Այս փուլում երկրում վարակման 10 743 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 929 մարդ, այդ թվում `1 849-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 364-ը` Աջարիայում, 767-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 840 ծանր հիվանդ, այդ թվում` 389-ը Թբիլիսիում, 71-ը Աջարիայում, 191-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 251-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `163-ը Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 29-ը՝ Իմերեթիում: 722 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 200-ը ՝ Թբիլիսիում, 459-ը՝ Աջարիայում, 29-ը՝ Իմերեթիում: 6 092 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում տեղավորված է 506 մարդ, այդ թվում 258-ը՝ Թբիլիսիում, 39-ը՝ Աջարիայում, 8-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 520 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 23 178 մարդ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: