Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք, ապաքինվել է 2 766 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք, ապաքինվել է 2 766 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա հաղորդմամբ, երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 766 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ:

Վերջին 24 ժամում կատարվել է 4 769 թեստ, այդ թվում հակագենի արագ 1 955  և PCR-ի 2 814 թեստ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 222 143 դեպք, այստեղից ապաքինվել է 206 313 պացիենտ, մահացել է 2 418 մարդ:

Այս փուլում երկրում կա կորոնավիրուսի 13 386 ակտիվ դեպք, որտեղից 5 624 մարդ բուժվում է հիվանդանոցներում: 1 019 պացիենտի վիճակը ծանր է: Այստեղից 376 հիվանդ միացված է արհեստական շնչառության սարքին:

1311 մարդ գտնվում է կլինիկական հյուրանոցներում, 6 451 մարդ բուժվում է բնակարանային պայմաններում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 427 անձ, իսկ ինքնամեկուսացման մեջ է 35 123 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 27-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 097 նոր դեպք, ապաքինվել էր 3 208 պացիենտ: