Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 527 նոր դեպք, ապաքինվել է 313 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 527 նոր դեպք, ապաքինվել է 313 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 527 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 10 752 դեպք: Ապաքինվել է ևս 313 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 5866:

Կորոնավիրուսից մահացել է ևս 6 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 72:

Կարանտինի ռեժիմում է մնում 5574 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1338 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 472 դեպք, մահացել՝ երեք պացիենտ: