Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք, ապաքինվել է 1 074 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք, ապաքինվել է 1 074 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 522 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 074 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 21 922 թեստ, այստեղից 11 016-ը՝ հակագենի արագ և 10 906-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,38%, վերջին 14 օրվանը –2,61%, վերջին 7 օրվանը –2,29%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 353 965 դեպք: Այստեղից ապաքինվել է 339 392 մարդ, մահացել 5 048 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 206 742 մարդ, օրեկան՝ 4 425:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 41 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 155 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 610 անձ:

Բացի այդ, հունիսի 12-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 794 նոր դեպք, ապաքինվել է 498 պացիենտ: